2021թ. Հունիսի 9-ին Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների ԼԽՈՒԵ կրթահամալիրի Ժեստ — Մնջախաղի թատրոնը Գևորգ Պողոսյանի ղեկավարությամբ ներկայացրեց «Սասնա ծռեր» ներկայացումը։
Այս արտասովոր (թե՛ ընտրության ճաշակով, թե՛ կատարմամբ ու հուզականությամբ) աշխատանքը հեղինակների ու, հատկապես՝ այս շնորհալի երեխաների տարեսկզբից ընթացող քրտնաջան աշխատանքի ամփոփումն էր:
Էպոսի յուրովի վերարտադրումը՝ ժամանակին, արմատների խորհրդին, իմաստնությանը, ողջամտությանը, անդրադարձի ճիշտ որոշում էր….
Իսկ թե ի՜նչ ոգևորությամբ ու սիրով էին երեխաները բեմադրում իրենց հոգու ունկնդրելիքին միայն հասու նյութը՝ անչափ հուզեց ու ուրախացրեց հանդիսատեսին:
Դեռ ինչքան բան ունենք «լսելու» այս յուրահատուկ օժտվածների աղաղակող լռությունից….