«Շաքարային դիաբետ ունեցող երեխաների ներառման առանձնահատկություններն ուսումնական հաստատություններում» թեմայով սեմինար
Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում վերջին տարիներին նկատվում է շաքարային դիաբետի հիվանդացության ցուցանիշի աճ: Հաշվի առնելով երեխաների շրջանում շաքարային դիաբետի բավականին տարածված լինելը, և կարևորելով հիվանդության մասին հասարակության տեղեկացվածության մակարդակի բարձրացումը՝ նոյեմբերի 15-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տեղի ունեցավ «Շաքարային դիաբետ ունեցող երեխաների ներառման առանձնահատկություններն ուսումնական հաստատություններում» թեմայով սեմինար։ Սեմինարն անցկացրեց ՀՄԿ հատուկ մանկավարժ Էդգար Մանուկյանը։
Սեմինարի ընթացքում խոսվեց շաքարային դիաբետ ունեցող երեխաների հիվանդության, դրա կարգավորման և բարենպաստ հոգեբանական մթնոլորտի ձևավորման անհրաժեշտության, ինչպես նաև բարձրացված հարցերի շուրջ ուսուցիչների և աշակերտների իրազեկման կարևորության մասին։
Սեմինարն ուղեկցվեց ակտիվ քննարկումներով, հնչած բազմաթիվ հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ: