«Անկախ կյանքի հմտություններ» թեմայով սեմինար
2022թ․ մարտի 18-ին Երևանի ԼԽՈՒԵ կրթահամալիրի մանկավարժների համար տեղի ունեցավ «Անկախ կյանքի հմտություններ» թեմայով սեմինար, որը վարում էր ՀՄԿ բովանդակային մշակումների բաժնի ղեկավար Հասմիկ Օհանյանը:
ԿԱՊԿ ունեցող սովորողների կրթության առանցքային մասն են կազմում այն հմտությունների ձևավորումն ու զարգացումը, որոնք թույլ կտան անհատին կյանքում ապրել առավել անկախ և հնարավորինս ինքնուրույն: Այս ամենի իրականացման համար իրենց մեծ դերն ու ներդրումն ունեն կրթական հաստատությունները, որոնք իրականացնում են սովորողների թե´ գիտելիքների, թե´ հմտությունների ձեռքբերմանն ուղղված գործունեություն:
Սեմինարն ընթացավ հետաքրքիր նյութերի քննարկումներով, վերլուծահամադրական աշխատանքներով: