Մենթոր՝ Սոնա Խաչատրյան
Երևանի 198 ավագ դպրոց
«Հանրակրթական դպրոցների ուսուցիչների և ուսուցչի օգնականների դասավանդման հմտությունների զարգացման ապահովում» ծրագրի շրջանակում Երևանի 198 ավագ դպրոցում մենթոր Սոնա Խաչատրյանի կողմից իրականացվել են վերապատրաստումներ, ինչպես նաև տրամադրվում է մենթորական աջակցություն։
Դպրոցի ուսուցիչ Լուսյա Թորոսյանի դասը 10-րդ ֆիզմաթ դասարանում պլանավորվել էր Ուսուցման կենտրոնների տեղափոխման մեթոդով։
Ուսուցիչը դասը սկսեց Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության մասին Վիլյամ Սարոյանի խոսքերով։ Այնուհետև ասմունքեց բանաստեղծությունը։ Նրան միացան դասարանի աշակերտները և մենթոր Սոնա Խաչատրյանը։ Ինչպես նշեց Լ․ Թորոսյանը՝ Չարենցի ստեղծագործությունները կարդալիս մեզ փոխանցվում են արարելու, հիանալու, ստեղծելու, կյանքը սիրելու իմպուլսներ: Հետո ուսուցիչն անցում կատարեց «իմպուլս» կոչվող ֆիզիկական մեծությանը, որը պետք է ուսումնասիրվեր ուսուցման կենտրոնների տեղափոխման մոդելի միջոցով:
Այսպես սահուն անցում կատարելով ֆիզիկա առարկայի Իմպուլս թեմային՝ հմուտ ուսուցիչն, ըստ նախապես պլանավորած ցուցակի, սովորողներին ուղղորդեց համապատասխան կենտրոններ (Նոր նյութի մատուցման կենտրոն, Ուղղորդված աշխատանքի կենտրոն, Ինքնուրույն աշխատանքի կենտրոն)։ Յուրաքանչյուր կենտրոնում հստակ ներկայացված էին հրահանգները։ 12 րոպե հետո կենտրոններում աշխատանքը ավարտելով՝ սովորողները տեղափոխվեցին հաջորդ կենտրոն, և այսպես երկու անգամ։
Այս մեթոդը, Լ․ Թորոսյանի կարծիքով, շատ արդյունավետ է, ավագ դպրոցում ապահովում է սովորողների 100% ներգրավում դասապրոցեսում և օբյետիվ գնահատում ինքնուրույն աշխատանքի կենտրոնում։
Միայն սովորող-սովորեցնող ուսուցիչն է, որ կարող է ճիշտ ճանապարհ ցույց տալ 21–րդ դարի աշակերտին և սովորեցնել հաղթահարել այդ ճանապարհին հանդիպող դժվարությունները։
Մենթորական աշխատանքը շարունակվում է․․․