Էդգար Մանուկյան
Հատուկ մանկավարժ | Մանկավարժահոգեբանական աջակցության բաժին
Էդգարն ավարտել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Տարրական կրթության և դեֆեկտոլոգիայի» ֆակուլտետը՝ օլիգոֆրենոմանկավարժություն մասնագիտությամբ: Ունի նաև իրավաբանական կրթություն (ավարտել է Երևանի Հյուսիսային համալսարանը)։
Էդգարն աշխատել է կրթության ոլորտի տարբեր օղակներում ՝ դասվար, ուսուցիչ, լոգոպեդ։
2009թ-ից աշխատում է Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում՝ որպես հատուկ մանկավարժ։ Իրականացրել է բազմաթիվ սեմինարներ և վերապատրաստումներ, մի շարք հոդվածների հեղինակ է:
Էդգարի բլոգում կարող եք գտնել մասնագիտական հետաքրքիր տեղեկություններ, աշխատանքային նյութեր, վարպետաց դասերի օրինակներ, հոդվածներ և այլն: