Չեխիայի Պարդուբիցեի համալսարանի պրոֆեսորական կազմը հյուրընկալվել էր ՀՄԿ-ում
Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը հյուրընկալել էր Չեխիայի Հանրապետության Պարդուբիցեի համալսարանի պրոֆեսորական կազմը, ովքեր Հայաստանում են գտնվում «Էրազմուս+» ծրագրի շրջանակում:
ՀՄԿ տնօրեն Ա․Սվաջյանը ներկայացրեց Հանրապետությունում համընդհանուր ներառական կրթության ոլորտը, խնդիրները, դրանց հաղթահարմանն ուղղված ժամանակակից մոտեցումներն ու ծրագրերը։ Մեր չեխ գործընկերներն էլ իրենց հերթին ներկայացրեցին Չեխիայի կրթական համակարգը, մասնավորապես ներառական կրթության վիճակն ու առկա հարցերի, դժվարությունների իրենց լուծման մեթոդները, հմտությունները, արդյունավետ փորձը:
Այնուհետև նրանք շրջայց կատարեցին Կենտրոնի տարբեր ստորաբաժանումներով՝ հանգամանորեն ծանոթանալու և տեղեկանալու Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի գործունեությանը։ Հյուրերը հետաքրքրությամբ լսեցին մեր մասնագետներին, զրուցեցին, քննարկեցին ոլորտին վերաբերող խնդիրներ: