Միջազգային գիտաժողով 2024 | ՀՊՄՀ — ՀՄԿ

2024թ. հոկտեմբերի 30֊31֊ը Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի (ՀՆԿՖ) և ՀՄԿ — Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն նախաձեռնությամբ տեղի կունենա «ՓՈՓՈԽՎՈՂ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ. ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԵՐԱՌԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ» խորագրով միջազգային գիտաժողով։

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել`

https://docs.google.com/1E8-h8dOuGbL6Vr/viewform…

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-31, 2024 | ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ 2024

ՍԻՐԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

2024թ. հոկտեմբերի 30-31-ը Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի (ՀՆԿՖ) և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի նախաձեռնությամբ տեղի կունենա «ՓՈՓՈԽՎՈՂ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ. ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԵՐԱՌԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ» խորագրով միջազգային գիտաժողով։

Գիտաժողովի նպատակը ներառական կրթության և բազմազանության, հավասարության, տարբերության գաղափարների, լավագույն փորձի և հետազոտական արդյունքների փոխանակման վերջին զարգացումների և նորարարությունների վերաբերյալ տեսական և գործնական հարցերի քննարկումն է՝ տարբեր երկրների գիտնականների, ուսանողների, առաջնորդների, հատուկ կրթության ոլորտի մասնագետների համախմբման միջոցով։

Գիտաժողովի բացման արարողությանը ելույթով հանդես կգան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ա․ Սվաջյանը, Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ս․Գևորգյանը, Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի դեկան Գ․Հովյանը և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Լ․Մնացականյանը։

Հոկտեմբերի 30-ին և 31-ին զեկույցները կիրականացվեն առկա ձևաչափով՝ Հայկական պետական մանկավարժական համալսարանում / հասցե՝ ք․ Երևան, Տիգրան Մեծ 17/

ԶԵԿՈՒՑՈՂՆԵՐ | ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ 2024
30.10.2024
31.10.2024
Skip to content