Կրթության ոլորտում իրականացվող համակարգային կարևոր փոփոխություններից է հանրակրթական ուսումնական հաստատություններում հոգեբանի պարտադիր հաստիքի ներդրումը, որը միտված է ապահովելու երեխաների հոգեբանական առողջությունը, խթանելու նրանց ինքնազարգացման հմտությունները, աջակցելու ուսուցիչներին և ծնողներին հաղթահարելու կրթության և դաստիարակության հետ կապված մարտահրավերները։
ՀԱՐԳԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
Դպրոցի հոգեբանի գործառույթներն ու պաշտոնական պարտականությունները հստակեցնելու նպատակով Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից մշակվել է «ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՀՈԳԵԲԱՆԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐ» ձեռնարկը, որը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2025 թվականի մարտի 12-ի 667-Ա/2 հրամանով երաշխավորվել է գործածության որպես ուսումնական նյութ։
Ձեռնարկում հանգամանալիորեն ներկայացվում են հանրակրթական ուսումնական հաստատության հոգեբանի աշխատանքային գործունեության հիմնական ուղղություններն ու բովանդակությունը՝ ըստ
- ✦ գործունեության նպատակի,
- ✦ տարբեր շահառուների հետ աշխատանքի յուրահատկությունների,
- ✦ հոգեբանի կողմից իրականացվող տարբեր դերերի,
- ✦ աշխատանքների պլանավորման և կազմակերպման ձևերի,
- ✦ սահմանվում են հոգեբանի գործունեության էթիկական-բարոյագիտական սկզբունքներն ու նորմերը,
- ✦ ինչպես նաև հոգեբանի աշխատանքային սենյակին ներկայացվող պահանջները։
Ձեռնարկի էլեկտրոնային տարբերակը հասանելի է ՀՄԿ կայքում։
21.08.2025