ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի համագործակցության շրջանակներում իրականացվել են մի շարք ծրագրեր, որոնցից է «Մանկավարժահոգեբանական աջակցության ցուցաբերումը Covid-19 համավարակի ընթացքում» միամյա ծրագիրը, որի նպատակն էր զարգացնել ՀՄԿ մասնագետների կարողությունները և ապահովել արտակարգ իրավիճակներում և դրանցից հետո կարիքների վրա հիմնված արձագանքն ու վերականգնումը:
Վերապատրաստվել են Հայաստանում մանկավարժահոգեբանական աջակցության բոլոր տարածքային կենտրոնների մասնագետները` ավելի որակյալ առցանց մանկավարժական և հոգեբանական աջակցության ծառայություններ մատուցելու համար։
Շվեյցարիայի և Լիխտենշտեյնի ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային կոմիտեի աջակցությամբ մշակվել են երկու ուղեցույց՝ “ԻՆՉՊԵՍ ԽԹԱՆԵԼ ՆԵՐԱՌՈՒՄԸ ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ” Խորհուրդներ ուսուցիչներին և “ԻՆՉՊԵՍ ԽԹԱՆԵԼ ԵՐԵԽԱՅԻ ՆԵՐԱՌՈՒՄԸ ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԵՋ” Խորհուրդներ ծնողներին, որոնք կօգնեն ավելի լավ ներառել երեխաներին առցանց դասերին։
Մշակվել են 15 նոր գնահատման գործիքներ, որոնք թույլ կտան առավել ճշգրիտ և երեխայի կարիքներին առավել համապատասխանող գնահատում իրականացնել։
Առաջիկա հինգ տարիներին ՅՈՒՆԻՍԵՖ-ը ձեռնամուխ է եղել Հայաստանում նոր 5-ամյա ծրագրի իրականացմանը, որի շրջանակում կշարունակվի համագործակցությունը Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի հետ։
Սկզբնաղբյուր՝ Unisef Հայաստան պաշտոնական կայքէջ