Համատեղ դասավանդման այլընտրանքային տեսակի հաջողված օրինակ
Մենթոր՝ Աննա Կիրակոսյան
Ոսկեհատի Խրիմյան Հայրիկի անվան միջնակարգ դպրոց
Այս դպրոցում շատ են ազգությամբ եզդի աշակերտները: Նրանց մեծ մասը ամռանը ծնողների հետ գնում են սարեր ու գյուղ իջնում աշնան կեսերին։ Կան նաև այլ հանգամանքներ, որոնց պատճառով երեխաները չեն հասցնում, հետ են ընկնում ծրագրից ու դադարում են սովորել։
Ուսուցչի օգնական Ասատրյան Ալվինան և ուսուցիչ Սահակյան Գայանեն հստակ պլանավորմամբ սկսեցին աշխատել այս տարբերակով և երկուսն էլ կարճ ժամանակում դրական փոփոխություններ նկատեցին։ Բացահայտեցին երեխաների կարողությունները և աշխատեցին տարբերակված ուսուցման եղանակով՝ կարևորելով երեխայի կրթական կարիքը։ Սա իսկապես հաջողված դեպք էր թե՛ երեխաների, և թե՛ ուսուցիչ -ուսուցչի օգնական համագործակցության առումով։