ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2022 Թ․

2022 թվականի «Համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրում» ծրագրի «Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ եվ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպմանն օժանդակող միջոցառումներ» ենթածրագրի շրջանակում «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացված աշխատանքների տարեկան հաշվետվություն

ՀՀ պետական բյուջեի 2022 թվականի «Համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրում» ծրագրի «Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպմանն օժանդակող միջոցառումներ» ենթածրագրի շրջանակում Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը իրականացրել է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ուսուցման կազմակերպման մի շարք աշխատանքներ, որոնք իրականացվել են հետևյալ ուղղություններով՝

  • կրթության առանձնահատուկ պայմանների գնահատում,
  • կրթության առանձնահատուկ պայմաններ ունեցող երեխաներին մանկավարժահոգեբանական աջակցության տրամադրում,
  • խորհրդատվություններ,
  • մշտադիտարկումներ,
  • բովանդակային մշակումներ։

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատում

2022թ.-ի ընթացքում իրականացվել է 0-6, 6-18 տարեկան թվով 107 երեխայի ԿԱՊԿ գնահատում (66 տղա, 41 աղջիկ):

No Data Found

Գնահատման արդյունքներն ըստ ԿԱՊԿ ծանրության աստիճանի

Կրթության առանձնահատուկ պայմանի թեթև աստիճանի կարիք է ճանաչվել 1 (2%), միջին աստիճանի` 8 (14%), ծանր աստիճանի՝ 36 (59 %), խորը աստիճանի՝ 15 (25 %) սովորողների մոտ:

No Data Found

Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների մատուցում

2022թ-ի ընթացքում ՀՄԿ կողմից մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ են մատուցվել ԿԶԱՊԿ ունեցող 106 նախադպրոցական տարիքի երեխաների սոցիալիզացման, գիտելիքների, կարողությունների և հմտությունների զարգացումն ապահովելու նպատակով:

106 երեխա

No Data Found

Մասնագիտական կարողությունների զարգացում | վերապատրաստում

2022 թվականի ընթացքում ՀՄԿ կողմից իրականացվել են մասնագիտական կարողությունների հզորացմանն ուղղված 220 վերապատրաստման դասընթաց` ՏՄԱԿ-ների ՄՀ աջակցության ծառայություններ տրամադրող և ԿԱՊԿ գնահատումներ իրականացնող, ինչպես նաև հանրակրթական 827 ուսումնական հաստատություններում մանկավարժական աշխատող հանդիսացող 5160 մասնագետների համար:

Դասընթացներն իրականացվել են ինչպես առկա, այնպես էլ առցանց ձևաչափով:

Վերապատրաստման դասընթացների նպատակն է զարգացնել ուսուցիչների և աջակցող թիմերի կարողությունները մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման, կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման, ինչպես նաև Անհատական ուսուցման պլանի մշակման և գնահատման գործիքների կիրառման գործընթացներում:

2022թ. մանկավարժական աշխատողների կարողությունների զարգացմանն ուղղված վերապատրաստման դասընթացներ

No Data Found

Մասնագիտական կարողությունների զարգացման ուղղված վերապատրաստումներ` ըստ թեմաների և մասնակիցների բաշխվածության

Թեմաներ Վերապատրաստումների թիվ Մասնակիցների թիվ
Մանկավարժահոգեբանական աջակցության տրամադրումը մտավոր (ճանաչողական) գործընթացների խանգարում ունեցող երեխաներին 4 105
TOT «Տեսողության խանգարում ունեցող սովորողների մանկավարժահոգեբանական աջակցության մեխանիզմները դպրոցում» 11 269
Ուսուցչի օգնականի դերն ու գործառույթները 77 2435
Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրումը դպրոցական մակարդակում 3 55
Լսողական ընկալման զարգացմանն ուղղված արդյունավետ ռազմավարություններն ուսուցման գործընթացում 6 91
Անկախ կյանքի հմտություններ 2 58
Նախագծային ուսուցում 1 24
Հոգեբանական աջակցության առանձնահատկությունները նախադպրոցական տարիքում 3 97
Տեսողության խանգարում ունեցող սովորողների մանկավարժահոգեբանական աջակցության մեխանիզմները 2 50
ԱՀԿ ֆունկցիոնալության միջազգային դասակարգում՝ կոդեր և որակիչներ 22 478
Դիսլեքսիա և դիսգրաֆիա 1 55
Անհատական ուսուցման պլանի նոր ձևաթղթի մշակման և վարման մեթոդաբանություն 26 104
Կիրառական վարքային վերլուծության տեսական և գործնական հիմունքներ 9 251
Սոցիալ-մանկավարժական գործունեության մեթոդաբանությունը հանրակրթության ոլորտում 1 44
0-6 տարեկան երեխաների կրթության և զարգացման կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգ 36 536
Օգնիր օգնողներին 2 31
Մասնագիտական կողմնորոշման խմբակների գործառնությունը հանրակրթական դպրոցում (վերապատրաստումն իրականացվել է Բովանդակային մշակումների բաժնի կողմից) 1 46
Կրտսեր դպրոցականների և դեռահասների տարիքային առանձնահատկությունները: Կոգնիտիվ ոլորտի հետազոտում և զարգացում: 8 309
Ֆունկցիոնալ տեսողության գնահատում 4 122
ՏՄԱԿ-ների տարեկան պլանավորման ծրագիր 1 46
Ընդհանուր թիվ 220 5206

Խորհրդատվություններ

Կենտրոնի կողմից 2022 հաշվետու տարվա ընթացքում տրամադրվել են խորհրդատվություններ՝ ՏՄԱԿ-ների, նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատությունների մանկավարժական (մանկավարժներ, ուսուցչի օգնականներ, աջակցող մասնագետներ) և վարչական աշխատողներին, ինչպես նաև ծնողներին։

Խորհրդատվությունները տրամադրվել են հետևյալ ուղղություններով`

  • ԿԱՊԿ գնահատման գործընթաց
  • Մասնագիտական կարողությունների զարգացում
  • ՄՀ աջակցության ծառայությունների տրամադրում
  • Ուսումնամեթոդական նյութերի մշակում
  • Հաշվետվությունների ներկայացում
  • Իրավախորհրդատվություն

No Data Found

Կենտրոնի կողմից բոլոր խորհրդատվություններն իրականացվել են ինչպես անհատական, այնպես էլ խմբային ձևաչափով՝ հեռավար կամ տեղում։ Պլանավորված խորհրդատվությունների մեծ մասը տրամադրվել է ՏՄԱԿ-ների և ուսումնական հաստատությունների գործունեության մշտադիտարկման արդյունքում։

Մշտադիտարկում

2022 թվականի ընթացքում Կենտրոնի կողմից իրականացվել են ԿԱՊԿ գնահատման և ՄՀ աջակցության ծառայությունների մատուցման գործընթացների 787 մշտադիտարկում: Մշտադիտարկումներն իրականացվել են ՏՄԱԿ-ներում և դրանց ամրագրված ընդհանուր` 494 հանրակրթական ուսումնական հաստատություններում։

Մշտադիտարկումներն իրականացվել են հետևյալ ուղղություններով`

  • ԿԱՊԿ գնահատման գործընթացի մշտադիտարկում
  • ՄՀ աջակցության ծառայությունների տրամադրման և ԿԱՊԿ գնահատման կարգերի և ընթացակարգերի մշտադիտարկում
  • ՄՀ աջակցության ծառայությունների մատուցման որակի և արդյունավետության մշտադիտարկում
  • Տվյալների բազայի վերլուծություն և մշտադիտարկում

No Data Found

Կրթության կազմակերպմանն օժանդակող նյութերի մշակում եվ հրատարակում

ՀՄԿ կողմից մշակվել են ՏՄԱԿ-ների և ՆՈւՀ-երի մասնագետների մասնագիտական կարողությունների հզորացմանն ուղղված վերապատրաստման դասընթացների թվով 8 մոդուլներ:

2021թ-ին ՀՄԿ կողմից մշակվել են մեթոդական ուղեցույցներ, ձեռնարկներ և աշխատանքային գիրք-տետրեր:

Հանրային կապեր ԵՎ իրազեկում

2022թ-ի ընթացքում կատարվել են լուսաբանման և իրազեկման աշխատանքներ Կենտրոնի գործունեության և ներառական կրթության ոլորտի կարևորագույն իրադարձությունների վերաբերյալ։

No Data Found

«ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԵՎ ՈՒՍՈՒՑՉԻ ՕԳՆԱԿԱՆՆԵՐԻ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

✓ 140-ժամյա վերապատրաստումներ (11 կրեդիտ)
✓ Մենթորական աջակցություն
✓ 2464 վերապատրաստված և մենթորական աջակցություն ստացած մանկավարժներ
✓ 1 ուսումնամեթոդական ձեռնարկի մշակում և տպագրություն

Համագործակցություն

2022թ-ին գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ մեկնարկել և իրականացվել են մի շարք ծրագրեր՝

UNICEF for every child

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների մանկավարժահոգեբանական աջակցության ծառայության համակարգի կատարելագործում

✓ Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման նոր գործիքակազմի մշակում և պիլոտային փորձարկում
✓ Անհատական ուսուցման պլանի նոր ձևաթղթի մշակում և փորձարկում
✓ 0-6 տարեկան երեխաների կրթության և զարգացման կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգի մշակում
✓ Լսողության խանգարում ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի ռեսուրս կենտրոնի վերափոխման պիլոտային ծրագրի իրականացնում, ընթացակարգերի, ձևաթղթերի, մեթոդական և մասնագիտական ուղեցույցների մշակում, հետազոտությունների անցկացում

UNICEF for every child

Եվրոպայում և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում հաշմանդամություն ունեցող երեխաների խնամողներին աջակցելու ռեսուրսներ

✓ ՅՈՒՆԻՍԵՖ-ի Իննոչենտիի կենտրոնի կողմից մշակված 6 ռեսուրսների ադապտացում և փորձարկում
✓ Հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցներին և նախադպրոցական ուսումնական հաստատություններին նշված ռեսուրսների տրամադրում

«Եվրամիությունը հանուն նորարարության» ծրագրի շրջանակներում Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում հանրակրթության պետական չափորոշչի փորձարարական ներդրման ծրագրի լոգիստիկ աշխատանքների կազմակերպում

✓ Ծրագրի ֆինանսավորում Համաշխարհային բանկի կողմից
✓ Տավուշի մարզի 82 հանրակրթական դպրոցներում հանրակրթության պետական չափորոշչի փորձարարական ներդրման աշխատանքների կազմակերպում՝ դասընթացներ, մենթորական այցեր

EduArmenia2022 Համահայկական գիտակրթական աշխատաժողովի
«Ներառական կրթություն» բաժնի իրականացում

✓ Աշխատաժողովի իրականացում Հայկական պետական մանկավարժական համալսարանի հետ համագործակցությամբ
✓ 60-ից ավելի խոսնակներ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից
✓ 700-ից ավելի մասնակիցներ

«Հույսի կամուրջ» ՀԿ
«Ընտանեկան միջավայր և համայնքային ծառայություններ Հայաստանի երեխաների համար» ծրագիր

✓ ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում որակյալ և ներառական կրթության գնահատման հետազոտության անցկացում
✓ Կոտայքի, Շիրակի, Գեղարքունիքի մարզերի բոլոր հանրակրթական դպրոցների մանկավարժների կարողությունների զարգացմանն ուղղված - դասընթացների անցկացում
✓ Կրթության կազմակերպումը կարգավորող իրավական ակտերի լրամշակում (Հանրակրթության պետական նոր չափորոշիչ, Հայաստանի Հանրապետության հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողների ուսումնառության արդյունքների գնահատման կարգ, Հայաստանի Հանրապետության ընդհանուր ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների նկարագրեր, ՀՄԿ-ի և ՏՄԱԿ-ների կանոնադրություններ)
✓ Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգի լրամշակում

ESI Խորհրդատվական կազմակերպություն

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների տեղեկատվական համակարգի մշակում և փորձարկում

«Ներառում Հայաստան» ՀԿ

«Աջակցություն հարմարեցված ուսումնական նյութերի ներդրմանը համընդհանուր ներառական կրթության համակարգում» ծրագրի շրջանակներում Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից մշակված հանրակրթական դպրոցների առաջին դասարանի Մաթեմատիկա և Մայրենի առարկաների աշխատանքային գիրք-տետրերի տպագրում և փորձարկում հանրակրթական 11 դպրոցներում

«ՆորԱրար» կրթական ՀԿ

✓ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի մասնագետների համար դասընթացների անցկացում՝ ընթերցանության սահունության զարգացման ու գնահատման ռազմավարությունների վերաբերյալ
✓ Վանաձորի ՏՄԱԿ-ի և Ալավերդու մասնաճյուղի մասնագետների և Լոռու մարզի 3 հանրակրթական դպրոցների շուրջ 60 մանկավարժների վերապատրաստում
✓ ընթերցանության սահունության զարգացման ու գնահատման ռազմավարությունների փորձնական կիրառում ԿԱՊԿ ունեցող սովորողների հետ

Շվեդական «Global to Local» կազմակերպություն

Շվեդական «Global to Local» կազմակերպության հետ իրականացվել է «Հանրակրթական դպրոցներում բուլինգի նվազեցման ծրագիրը», որի շրջանակներում Տավուշի, Լոռու և Շիրակի մարզի մեկական դպրոցներում և Երևանի 2 դպրոցներում իրականցվում է բուլինգի նվազեցմանը նպաստող միջոցառումներ ինչպես ուսուցիչների, այնպես էլ աշակերտների և ծնողների հետ։

«Մենք թմրանյութերի դեմ» ՀԿ

Թմրանյութերի և ծխախոտի օգտագործման կանխարգելմանն ուղղված և առողջ ապրելակերպի զարգացմանն ուղղված դասընթացների շարք

«Փոփոխությունների թատրոն» ՀԿ
«Կիբերբուլինգի կանխարգելման և նվազեցման ծրագիր»

Երևան քաղաքի և Լոռու մարզի 10 հանրակրթական դպրոցներում կիբերբուլինգի վերաբերյալ ինտերակտիվ ներկայացման ցուցադրություն և քննարկում

«Հավասար» կրթական հիմնադրամ

Հանրապետական մակավարժահոգեբանական կենտրոնի կողմից մշակված «Մայրենի 1» և «Մաթեմատիկա 1» գիրք-տետրերի թվայնացում

Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի ֆիզիկական միջավայրի բարելավում

✓ 2 կոնֆերանս դահլիճների վերանորոգում
✓ Հանրապետական մանկավարժահոգեբական կենտրոնի մեկ մասնաշենքի ամբողջական վերանորոգում ✓ 2 կոնֆերանս դահլիճների տեխնիկական կահավորում
✓ Հանրապետական մանկավարժահոգեբական կենտրոնի վերանորոգված մասնաշենքի ամբողջական կահավորում

Skip to content