Բլոգ | Հայկուհի Ադամյան | Աշխատանքային նյութեր

Իմ հինգ զգայարանները (գունավոր տարբերակ)

Մենք օգտագործում ենք մեր ականջները լսելու, բերանը` համտեսելու, աչքերը` տեսնելու, ձեռքերը` դիպչելու և քիթը` հոտ քաշելու համար:
Եթե հինգ զգայարանների մասին սովորելն այն բանն է, որն իր տեղն է գտել Ձեր երեխայի կամ սովորողի ուսումնական պլանավորման մեջ, ապա տրամադրելով մի քանի րոպե ժամանակ, Դուք կարող եք անվճար ներբեռնել «Իմ հինգ զգայարանները» աշխատանքային նյութի գունավոր տարբերակը: Գունավոր պատկերներով լի այս աշխատանքային տետրը կօգնի երեխային մտածել հինգ զգայարանների մասին:

Իմ հինգ զգայարանները (սեվ եվ սպիտակ տարբերակ)

Հինգ զգայարանների մասին սովորելը վաղ կրթության անբաժանելի մասն է: Մենք ընկալում ենք աշխարհը մեր զգայարանների միջոցով. տեսողություն, լսողություն, համ, հոտառություն և շոշափելիք:
«Իմ հինգ զգայարանները» աշխատանքային նյութը կազմված է տարբեր վարժություններ պարունակող սև ու սպիտակ 25 էջերից, որոնք կարող հեշտությամբ ներբեռնել և կիրառել երեխաների հետ աշխատանքում:

«Գույների հրեշը»

«Գույների հրեշը» պատմության շուրջ ստեղծված աշխատանքային նյութերը նպաստում են հույզերի դրսևորումների զարգացմանը, դրանց ճանաչմանը և տարբերակմանը (ուրախություն, զայրույթ, վախ, տխրություն, զարմանք, ժպիտ և այլն), դիմախաղի ընկալմանը և ապրումակցմանը, իրավիճակի նկատմամբ հուզական արձագանքների և իրավիճակ-հույզ պատճառահետևանքային կապի ընկալմանը, ինչպես նաև իմացական ոլորտի և նուրբ շարժողականության զարգացմանը:

«Շատ սոված թրթուրը» պատմության շուրջ ստեղծված աշխատանքային նյութերը նպաստում են երեխաների տեսաշարժողական կոորդինացիայի զարգացմանը, չափի, մեծության և տարրական մաթեմատիկական հմտությունների զարգացմանը, բանավոր խոսքի, լեզվամտածողության զարգացմանը, ինչպես նաև պատմվածքի վերարտադրման հմտությունների ձևավորմանը:

Իմացական ոլորտի, խոսքի եվ մանր շարժունակության զարգացմանն ուղղված աշխատանքային տետր

Իմացական ոլորտի, խոսքի և մանր շարժունակության զարգացմանն ուղղված աշխատանքային տետրը նպաստում է նախադպրոցական և կրտսեր դպրոցական տարիքի երեխաների ուշադրության, հիշողության, գունային ընկալման, չափի, մեծության և քանակական պատկերացումների զարգացմանը, բանավոր խոսքի, լեզվամտածողության, պատճառահետևանքային կապերի ստեղծման, հաջորդական պատկերների տրամաբանական հաջորդականության ձևավորմանը և զարգացմանը, պատմվածքի վերարտադրման հմտությունների ձևավորմանը, ինչպես նաև նուրբ շարժողականության և տեսաշարժողական կոորդինացիայի զարգացմանը: Նյութը կարող է ծառայել նաև որպես 3-7 տարեկան երեխայի իմացական ոլորտի հետազոտման գործիք:

«Հիմա, հաջորդը, հետո»

«Հիմա, հաջորդը, հետո» աշխատանքային նյութը նպաստում է երեխաների ժամանակի ընկալման ձևավորմանը և օրվա ընթացքում դասարանում կամ զարգացման կենտրոնում կատարվելիք հիմնական գործողությունների և դրանց անվանումների ընկալմանը, ինչպես նաև այս ռեսուրսը ոգևորում է երեխաներին՝ ներգրավելով նրանց ուսման մեջ, քանի որ օգնում է երեխաներին հասկանալ տեղի ունեցող իրադարձությունների և գործողությունների հաջորդականությունները, հարմարվել կրկնվող իրավիճակներին և կանխորոշել, թե ինչ է իրեն սպասվում հաջորդիվ:

«Ծաղկանոց»

«Ծաղկանոց» աշխատանքային նյութը նպաստում է երեխաների գունային ընկալման, նուրբ շարժողականության և տեսաշարժողական կոորդինացիայի զարգացմանը:

«Գունավորենք ծաղկանոցը»

«Գունավորենք ծաղկանոցը» աշխատանքային նյութը նպաստում է երեխաների գունային ընկալման, չափի, մեծության պատկերացումների ձևավորմանը, ուշադրության, հիշողության, նուրբ շարժողականության և տեսաշարժողական կոորդինացիայի զարգացմանը:

«Անվանիր կենդանիներին»

«Անվանիր կենդանիներին» աշխատանքային նյութը նպաստում է բառապաշարի հարստացմանը, մասերից ամբողջական պատկեր ստանալու կարողության, կապակցված խոսքի և բառեր կազմելու հմտությունների ձևավորմանը, տեսատարածական ընկալմանը, կենդանիները համեմատելու և ընտրելու կարողության ձևավորմանը, ուշադրության և հիշողության զարգացմանը:

«Ուրախ համադրում»

«Ուրախ համադրում» աշխատանքային նյութ/խաղը նպաստում է երեխաների՝ ուշադրության, հիշողության, տեսողական ընկալման, հնչյունահնչութային լսողության, բառեր կազմելու, կարդալու կարողությունների և հմտությունների զարգացմանը, ինչպես նաև գլոբալ ընթերցանության ձևավորմանը: Խաղը նաև արդյունավետ կլինի այն երեխաների հետ աշխատանքում, որոնք նոր են սովորում կարդալ:

«Ուրախ համադրում»
աշխատանքային նյութ/խաղի
ՈՒՂԵՑՈՒՅՑ
1       2       3       4       5
Skip to content