2021թ. ապրիլի 14-16-ը Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) համագործակցությամբ, «Մանկավարժների մասնագիտական կարողությունների զարգացման» իննամսյա ծրագրի շրջանակներում՝ Հանրապետական թիվ 2 հատուկ կրթահամալիրի մասնագետների համար իրականացվեց «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների կարողությունների բացահայտում և աջակցության տրամադրում» թեմայով վերապատրաստման դասընթացը:
Դասընթացավար՝ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի Գնահատման բաժնի հոգեբան՝ Նինա Մովսիսյան:
Դասընթացի նպատակը՝
✦ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների հետ աշխատող մասնագետներին՝ խոսքի ուշացումով զուգակցվող հոգեկան զարգացման խնդիրներ ունեցող երեխաների զարգացման առանձնահատկությունների ներկայացում,
✦ այդօրինակ երեխաներին տրվող հոգեբանական աջակցության ոլորտների վերլուծություն,
✦ հոգեբանական աջակցության հիմնական սկզբունքների քննարկում, աշխատանքային նոր մեթոդների և տեխնիկաների/միջոցների տրամադրում,
✦ վարքային խնդիրների վերաբերյալ տեսական գիտելիքների տրամադրում և գործնական հմտությունների զարգացում․
✦ հուզակամային խնդիրներ ունեցող երեխաների առանձնահատկությունների ներկայացում, տեսական գիտելիքների տրամադրում և գործնական հմտությունների զարգացում:
Դասընթացն իրականացավ ինտերակտիվ եղանակով, մասնակիցները ներգրավված էին շարունակական գործընթացի մեջ՝ քննարկումների և դերային ակտիվ խաղերի միջոցով: