Նախադպրոցական ուսումնական հաստատությունների հոգեբանների և լոգոպեդների վերապատրաստման դասընթացներ
Հայաստանի Հանրապետությունում Նախադպրոցական կրթության ոլորտում համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման շրջանակներում սեպտեմբերի 28-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում մեկնարկել են Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող Նախադպրոցական ուսումնական հաստատությունների հոգեբանների և լոգոպեդների վերապատրաստման դասընթացները։
Վերապատրաստման նպատակն է մասնակիցներին ներկայացնել նախադպրոցական մակարդակում կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների եռաստիճան համակարգը, ինչպես նաև հոգեբանական և լոգոպեդական աջակցության ծառայությունների առանձնահատկությունները: