Տավուշի մարզում մեկնարկել են Հանրակրթական ուսումնական հաստատությունների օգոստոսյան խորհրդակցությունները: Դրանց նպատակն է նոր ուսումնական տարվան ընդառաջ ոլորտի խնդիրները քննարկել տեղերում՝ դպրոցների տնօրենների, կրթության ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ:
Խորհրդակցությունն անցկացրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ներկա են եղել ԿԶՆԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, մարզային և հանրակրթության վարչության ներկայացուցիչներ:
Տիկին Անդրեասյանը տեղեկացրել է, որ նոր ուսումնական տարին սկսվելու է առկա ձևաչափով՝ հակահամաճարակային կանոնների խիստ պահպանմամբ:
Անդրադառնալով ուսումնական պլաններին՝ փոխնախարարը նշել է, որ դրանք արդեն հաստատված են որոշակի փոփոխություններով: Ուսումնական պլանի ամբողջական փոփոխությունները կկատարվեն չափորոշիչների ներդրումից հետո:
Խորհրդակցությանը ներկա Տավուշի մարզի դպրոցների տնօրենները, կրթական ոլորտի ներկայացուցիչները նախարարի տեղակալին են ուղղել տարաբնույթ հարցեր դրույքաչափի, նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ տարիֆիկացիոն մատյանների կազմման, ֆինանսավորման չափաքանակների, կամավոր ատեստավորման, կրթության կազմակերպման վերաբերյալ:
Սկզբնաղբյուր` ՀՀԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքէջ