2024թ․ հոկտեմբերի 11-ին Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում անցկացվեց «Լսողական ընկալման գնահատման գործիքակազմ և ընթացակարգ» թեմայով հերթական վերապատրաստման դասընթացը, որին մասնակցում էին Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի մասնագետները։
Վերապատրաստումն իրականացվեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության, ՅՈՒՆԻՍԵՖ Շվեյցարիայի Ազգային Կոմիտեի, ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանի և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի համագործակցությամբ իրականացվող «Ուսումնական հաստատություններում հոգեբանական աջակցության ծառայությունների ներդրման և լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի վերակազմակերպման աշխատանքների ընդլայնման միջոցով կրթական համակարգի հզորացում» ծրագրի շրջանակում։
Դասընթացավարն էր մանկավարժական գիտությունների թեկնածու Լուսինե Բաբայանը։
Վերապատրաստման նպատակն էր մասնագետներին ծանոթացնելու լսողական ընկալման գործիքակազմին, վերջինիս կիրառման առանձնահատկություններին։
Հանդիպման ընթացքում մասնագետներին ներկայացվեց հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի մոդելը, գործառույթները, վերջինիս շրջանակում իրականացվելիք մասնագիտական աջակցության առանձնահատկությունները հանրակրթական դպրոցներում սովորող լսողության խնդիր ունեցող երեխաների կրթության կազմակերպման մոտեցումների, սկզբունքների և առանձնահատկությունների, մենթորական աջակցության վերաբերյալ։
14.10.2024