Շարունակվում են «Լսողական ընկալման գնահատման գործիքակազմ և ընթացակարգ» թեմայով վերապատրաստման դասընթացները Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում։ 2024թ․ հոկտեմբերի 23-ին իրականացվեց դասընթացների երկրորդ փուլը, որին մասնակցեցին կրթահամալիրի և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի գնահատման բաժնի մասնագետները։
Վերապատրաստումն անցկացնում էր մանկավարժական գիտությունների թեկնածու Լուսինե Բաբայանը։
Դասընթացը միտված էր մասնագետներին ներկայացնելու լսողական ընկալման գործիքակազմը, վերջինիս կիրառման մեթոդներն ու առանձնահատկությունները։
Մասնակիցները ծանոթացան հանրակրթական դպրոցներում սովորող լսողության խնդիր ունեցող երեխաների կրթությունն ավելի արդյունավետ կազմակերպելու մոտեցումներին, սկզբունքներին, հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի մոդելին ու գործառույթներին, այդ մոդելով իրականացվելիք մասնագիտական աջակցության, կազմակերպման և իրականացման մեխանիզմներին ու յուրահատկություններին։
Հիշեցնենք, որ վերապատրաստումներն իրականացվում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության, ՅՈՒՆԻՍԵՖ Շվեյցարիայի Ազգային Կոմիտեի, ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանի և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի համագործակցությամբ իրականացվող «Ուսումնական հաստատություններում հոգեբանական աջակցության ծառայությունների ներդրման և լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի վերակազմակերպման աշխատանքների ընդլայնման միջոցով կրթական համակարգի հզորացում» ծրագրի շրջանակում։
25.10.2024