ԱՊԱՀՈՎ ԴՊՐՈՑ | ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՆՑ ԲՈՒԼԻՆԳԻ | ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ 2025

Բուլինգի բացառումը դպրոցում արդյունավետ և ապահով կրթության երաշխիքներից մեկն է։ Բուլինգի կանխարգելումը և հաղթահարումը մասնավորապես կրթական համակարգում, հակաբուլինգային միջոցառումների ու քաղաքականության մշակումն ու համապատասխան ընթացակարգերի ստեղծումը Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի գործունեության ռազմավարական ուղղություններից են։
Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Հայկական պետական մանկավարժական համալսարանի հետ համագործակցությամբ կազմակերպում է «ԱՊԱՀՈՎ ԴՊՐՈՑ | ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՆՑ ԲՈՒԼԻՆԳԻ» խորագրով աշխատաժողով նախատեսված մանկավարժների համար։
Աշխատաժողովին բացման խոսքով հանդես կգան ՀՀ կրթության ոլորտի պատասխանատու պաշտոնյաներ, ՀՀ տարբեր գերատեսչությունների, միջազգային կառույցների և կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ոլորտի լավագույն մասնագետները կներկայանան զեկույցներով և վարպետաց դասերով՝ ուղղված հանրակրթական ուսումնական հաստատություններում բուլինգի կանխարգելման, բուլինգին նպաստող գործոնների բացառման, հակաբուլինգային իրազեկող արշավների խթանման և առանց բուլինգի կրթական միջավայրի ստեղծմանը։
Միջոցառումը կուղեկցվի դպրոցականների նկարների ցուցահանդեսով, ովքեր յուրովի են ներկայացրել բուլինգի մասին իրենց պատկերացումները։
Աշխատաժողովը տեղի կունենա 2025թ․ ապրիլի 5-ին, Ժամը՝ 9։30-15։30, Հայկական պետական մանկավարժական համալսարանի մեծ դահլիճում (հասցե՝ ք․ Երևան, Ալեք Մանուկյան 13)
ՍԻՐԵԼԻ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐ
Սիրով սպասում ենք ձեր ակտիվ ներգրավվածությանը և մասնակցությանը կրթական այս միջոցառման շրջանակներում։