2026թ․ փետրվարի 6-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն կենտրոնի և «Պերկինս միջազգային» կազմակերպության համագործակցությամբ անցկացվեց «ՏՐԱՆՍԴԻՍՑԻՊԼԻՆԱՐ ՄՈՏԵՑՈՒՄ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԵԼԻՍ» թեմայով վեբինարը։
Բանախոսն էր «Պերկինս միջազգային» կազմակերպության փորձագետ Յասմինկա Գագուլան։
Վեբինարի ընթացքում մասնակիցներին ներկայացվեցին զարգացման բազմակի դժվարություններ ունեցող երեխաների հետ աշխատելու տրանսդիսցիպլինար մոտեցման ձևերը, սկզբունքներն ու առանձնահատկությունները, դիտարկվեցին այս մոտեցման դեպքում իրականացվող ռազմավարությունների արդյունավետությունը, առաջադրվող նպատակները, առավելություններն ու տարբերությունները։
Մասնակիցները ընդհանրական պատկերացում ձևավորեցին երեխայի կարիքներին վերաբերող տեղեկատվության հավաքագրման և փոխանակման միջոցների ու եղանակների, տարբեր փորձագետների գիտելիքի ու փորձի համադրման արդյունավետ մեթոդների վերաբերյալ։
Բանախոսը կարևորեց համալիր ու ամբողջական մոտեցումը զարգացման դժվարություններ ունեցող երեխաների հետ աշխատանքում՝ այդ համատեքստում անդրադառնալով նրանց հետ աշխատող փորձագետների համագործակցության մեխանիզմներին, թիմային և միասնական մոտեցման, երեխայի զարգացման բոլոր բաղադրիչները հասկանալու կարևորությանը՝ հետագա միջամտության ծրագիր մշակելու նպատակով։
Հիշեցնենք, որ վեբինարների այս շարքը միտված է տարբեր երկրների մասնագետների միջև լավագույն փորձի փոխանակմանը։
09.02.2026


