2024թ․ մարտի 13-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տեղի ունեցավ ԾՆՈՂԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՇԱՐՔԻՑ հերթականը, որը վարում էր ՀՄԿ մասնագետ Մարինա Հովհաննիսյանը։ Այն ուղղված էր երեխաների բացասական վարքի հիմնարար պատճառների լուսաբանմանը, այդ վարքի ձևավորման մեջ բռնության գործոնի առկայության հնարավոր դեպքերի բացահայտման կարևորությանը, ինչպես նաև մեծահասակների՝ համապատասխան արձագանք դրսևորելու հմտությունների զարգացմանը։
Դասընթացն անցկացվեց մասնակիցների հետ ակտիվ քննարկման, նրանց ծնողավարման փորձի հիման վրա իրավիճակները վերլուծելու և եզրահանգումներ կատարելու սկզբունքով։ Անմիջական, անկաշկանդ մթնոլորտում մասնակիցները կիսվեցին երեխաների համար ապահովության, սիրո ու հարգանքի մթնոլորտ ստեղծելու սեփական փորձով, խոսեցին երեխաների հոգեկան առողջությանը նպաստող գործոնների, պատժի և խրախուսման մեխանիզմների արդյունավետության և դրական ծնողավարությանը նպաստող այլ ձևերի մասին։
Հիշեցնենք, որ դասընթացների այս շարքն ուղղված է նպաստելու դրական ծնողավարության մասին գիտելիքների, հմտությունների, կարողությունների ձեռքբերմանը և զարգացմանը, դրական ծնողավարման փորձի փոխանակմանը, փոխօգնության մթնոլորտի ձևավորմանը։
15.03.2024