«Հոգեբանական աշխատանքների սկզբունքները շփման եվ հաղորդակցման խնդիրների դեպքում» թեմայով վերապատրաստման դասընթաց
2020թ․ հունիսի 16-30 Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի մասնագետների կողմից իրականացվեց «Հոգեբանական աշխատանքների սկզբունքները շփման և հաղորդակցման խնդիրների դեպքում» թեմայով առցանց վերապատրաստման դասընթաց՝ նախատեսված ՀՀ Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների հոգեբանների համար։
ՀՄԿ մասնագետներ Լ.Թովմասյանի, Հ․Ազատյանի, Շ․Մադոյանի և Լ․Հովհաննիսյանի կողմից համատեղ մշակված մասնագիտական նյութերից բացի վերապատրաստմանը մասնակցած ՏՄԱԿ-ների հոգեբաններին /շուրջ 120 մասնագետներ/ տրամադրվեցին նաև գործնական վարժություններ՝ շփման և հաղորդակցման դժվարություններ ունեցող երեխաների հետ աշխատանքի իրականացման արդյունավետության բարձրացման համար։