«Հանրակրթական դպրոցների ուսուցիչների և ուսուցչի օգնականների դասավանդման հմտությունների զարգացման ապահովում» ծրագրի շրջանակներում իրականացվող վերապատրաստման դասընթացների երկրորդ՝ գործնական փուլ
2021թ․ դեկտեմբերի 24-ին և 27-ին «Հանրակրթական դպրոցների ուսուցիչների և ուսուցչի օգնականների դասավանդման հմտությունների զարգացման ապահովում» ծրագրի շրջանակներում Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տեղի ունեցավ Արմավիրի, Վայոց Ձորի և Արարատի մարզերից ընդգրկված մասնակիցների վերապատրաստման երկրորդ՝ գործնական փուլը։
Այս փուլի ընթացքում վերապատրաստման մասնակիցները ներկայացրեցին ծրագրի հայեցակարգին համապատասխան թեմաներն ու դասի պլանի օրինակները, որին հաջորդեց վերապատրաստող֊մենթորների կողմից առանձին֊առանձին հետադարձ կապի ստացումը` նախատեսված և նախապես մշակված ռուբրիկի համապատասխան։
Դասընթացն ուղեկցվում էր ակտիվ քննարկումներով և հարցուպատասխանով: Ավարտին մասնակիցները հանձնեցին վերապատրաստման թեմաների վերաբերյալ հետթեստ։