Սույն թվականի մարտի 21-25-ը Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տեղի ունեցավ 2021թ. սեպտեմբերի 29-ից Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և «Պերկինս» միջազգային կազմակերպության համագործակցության շրջանակում մեկնարկած «Բազմակի և ծանր խանգարումներ ունեցող երեխաների գնահատում և աջակցություն» թեմայով հերթական վերապատրաստման դասընթացը:
Դասընթացներին մասնակցում էին Հանրապետական մանկավարժահոգեբանական և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների մասնագետները:
Միջազգային փորձագետներ Մարտինա Չելիզիչի, Իզաբել Ամարալի և Տատյանա Պետրովիչի կողմից առցանց եղանակով իրականացվող դասընթացների ընթացքում մասնագետները ծանոթացան բազմակի և ծանր խանգարումներ ունեցող երեխաների կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման և մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման լավագույն մեթոդաբանություններից մեկին: Մարտինա Չելիզիչը և Բասեմ Մոհամադը ներկայացրեցին հերթական մոդուլը, որը կազմված էր ինչպես տեսական, այնպես էլ գործնական առաջադրանքներից:
Դասընթացները ուղեկցվում էին խմբային աշխատանքներով և ակտիվ քննարկումներով։