2022թ․ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի վերապատրաստումների և մեթոդական աջակցության բաժնի մասնագետների կողմից իրականացվեց «Մանկավարժահոգեբանական աջակցության տրամադրումը մտավոր (ճանաչողական) գործընթացների խանգարում ունեցող երեխաներին» թեմայով վերապատրաստման եռօրյա դասընթաց՝ միտված ՀՄԿ մասնագետների աշխատանքային կարողությունների զարգացմանն ու հզորացմանը։
Դասընթացի նպատակն էր մասնակիցներին ներկայացնել ճանաչողական գործընթացների զարգացման տարիքային առանձնահատկությունները, հետազոտման մեխանիզմները, ինչպես նաև մի շարք մեթոդներ և հնարներ, որոնք արդյունավետ է կիրառել ճանաչողական գործընթացների խանգարումներ ունեցող երեխաների հետ իրականացվող աշխատանքների ընթացքում:
Վերապատրաստման ընթացքում մասնագետները հնարավորություն ունեցան գործնականում կիրառել հիշողության զարգացման տարատեսակ տեխնիկաներ և ուշադրության գործընթացների հետազոտման թեստեր՝ վերլուծելով դրանց կիրառման առանձնահատկությունները։