Արմինե Դավթյան
Կրթություն
2003-2008թթ. — մանկավարժի մասնագիտական որակավորում, Խ.Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարան,
1989-1994թթ. — էլեկտրոնային տեխնիկայի ինժեների որակավորում, Հայաստանի ճարտարագիտական համալսարանի Կիբեռնետիկայի ֆակուլտետ:
Աշխատանքային գործունեություն
2019թ-ից — Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն,
2011թ-ից — ԱՅԲ ԲԵՆ ԳԻՄ զարգացման կենտրոնի հիմնադիր տնօրեն,
2011թ-ից — Եվրազիա միջազգային համալսարանի դասախոս,
2011թ-ից — «Խարիզմա» ԵՀԿ նախագահ և ծրագրերի ղեկավար,
2012-2015թթ. — «Համագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոն» Հասարակական Կազմակերպության կրթության հարցերով փորձագետ,
2008-2012թթ. — Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի Մանկավարժության միջֆակուլտետային ամբիոնի դասախոս,
2008թ-ից — Գավառի Պետական Համալսարանի Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դասախոս,
2007-2008թթ. — ԿԳՆ Կրթության Ազգային Ինստիտուտի Մանկավարժության գիտահետազոտական բաժնի մասնագետ, «Մանկավարժություն» գիտական հանդեսի խմբագրական կազմի անդամ,
2001-2007թթ. — Գ.Գյուլբենկյանի անվան թիվ 190 միջնակարգ դպրոցում՝ նկարչության, գծագրության ուսուցչուհի։
Ներառական կրթության ուսումնադիդակտիկ նյութերի հեղինակ է, ինչպես նաև մենագրությունների, մի շարք համահեղինակային մեթոդական ձեռնարկների, դրամաշնորհային հետազոտությունների, հանրագիտարանային հոդվածների, երեք տասնյակից ավելի գիտական հոդվածների (որոնցից ինը՝ միջազգային գիտաժողովներում) հեղինակ և համահեղինակ է։
Ամուսնացած է, ունի 2 որդի, 1 դուստր: