Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման գործընթացի մշտադիտարկում
2020թ․ փետրվարի 5-ին և 6-ին կատարվեց Երևան քաղաքի N3 ՏՄԱԿ-ի իրականացրած կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման գործընթացի մշտադիտարկում, որի նպատակն էր վերլուծել Երևան քաղաքում իրականացված կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման գործընթացը՝ հետագա աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։
Մշտադիտարկումն իրականացրեցին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի մասնագետներ Ռ․Մուրադյանը և Լ․Հակոբյանը: