Փետրվարի 19-ը գիրք նվիրելու օր է:
ՀՄԿ-ում նույնպես գրքատոն է:
Օրվան համահունչ կենտրոնի բազմամասնագիտական թիմը լույս է ընծայել մանկավարժահոգեբանական աջակցության հերթական մեթոդական ուղեցույցը։
Արտթերապիայի տեսական և գործնական նյութով հագեցած ձեռնարկը նախատեսված է մանկավարժահոգեբանական աջակցություն մատուցող մասնագետների, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ծնողների և հետաքրքրվող այլ անձանց համար։
Նորաստեղծ գրքի առաջին օրինակները հեղինակներին նվիրեց Կենտրոնի գրադարանավար Կ․Շատվորյանը:
«Մանկավարժահոգեբանական աջակցության ձեռնարկ (3)»-ի հեղինակներն են՝ Հ․Բաղդասարյան, Է․Մանուկյան, Ն․Ներսիսյան, Ա․Բոյաջյան, Մ․Գրիգորյան, Լ․Թովմասյան, Ա․Ղարիբյան, Հ․Օհանյան: