ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ օգոստոսի 19-ից մեկնարկել են հանրակրթական դպրոցների, նախադպրոցական և արտադպրոցական հաստատությունների տնօրենների և փոխտնօրենների հետ հանդիպումները, որոնք վարում են ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։
Խորհրդակցություններին մասնակցում են մարզպետները, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի, ԿՏԱԿ-ի, ԿԶՆԱԿ հիմնադրամի, մարզպետարանների կրթության, մշակույթի և սպորտի վարչությունների պատասխանատու ներկայացուցիչներ։
Խորհրդակցությունների նպատակն է նոր ուսումնական տարվան ընդառաջ տնօրենների և հանրակրթության մարզային պատասխանատուների հետ տեղերում քննարկել կրթական հաստատություններում առկա խնդիրները, նախանշել դրանց լուծման ուղիները, հստակեցնել առաջիկա անելիքները։
Այս տարի խորհրդակցություններին զուգընթաց առաջին անգամ կազմակերպվել է նաև կրթական էքսպո, որին մասնակցում են Հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման շրջանակում լավագույնս հանդես եկած ուսումնական հաստատությունների տնօրենները, նրանց տեղակալները, ուսուցիչները և խմբավարները՝ կիսվելով իրենց առաջավոր փորձով։ Էքսպոյի շրջանակում նախատեսվում է աշակերտների նախագծային աշխատանքների ցուցադրություն։
Խորհրդակցությունների ընթացքում կարևորվում են համընդհանուր ներառական կրթության կազմակերպման համապատկերում իրականացվող գործընթացները․
- ✦ Տվյալների բազայի արդիականացում, տեղեկատվության թարմացում
- ✦ ԱՈՒԶՊ/ԱՈՒՊ-ների մշակման ընթացակարգերի հստակեցում
- ✦ ՏՄԱԿ-դպրոց-ՆՈՒՀ համագործակցություն
- ✦ խելամիտ հարմարեցումներ
- ✦ ֆիզիկական միջավայրի մատչելիության ապահովում
Օգոստոսյան խորհրդակցությունների ժամանակացույցը ստորև`
- ✦ Տավուշի մարզ — օգոստոսի 19
- ✦ Լոռու մարզ — օգոստոսի 20
- ✦ Շիրակի մարզ — օգոստոսի 21
- ✦ Գեղարքունիքի մարզ — օգոստոսի 22
- ✦ Արմավիրի և Արագածոտնի մարզեր — օգոստոսի 23
- ✦ Սյունիքի մարզ — օգոստոսի 26
- ✦ Վայոց ձորի մարզ — օգոստոսի 27
- ✦ Արարատի մարզ — օգոստոսի 28
- ✦ Կոտայքի մարզ — օգոստոսի 29
- ✦ Երևան — օգոստոսի 30
Սկզբնաղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքէջ
23.08.2024