2026թ․ մարտի 13-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և «Պերկինս միջազգային» կազմակերպության համագործակցությամբ անցկացվեց «ՆՊԱՏԱԿԱՈՒՂՂՎԱԾ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄ» թեմայով վեբինարը։
Բանախոսներն էին «Պերկինս միջազգային» կազմակերպության փորձագետներ Մարտինա Ցելիզիչը և Նիկոլինա Յուրիչ Տանֆարան։
Վեբինարի ընթացքում ընդգծվեց երեխայի կարիքին համապատասխան հարմարեցումներով հագեցած նպատակային պարապմունքների ստեղծման կարևորությունը։ Ներկայացվեցին այնպիսի պարապմունքների մշակման մեխանիզմներ, որոնք ուղղված են անհրաժեշտ ու առաջնային գործառնական հմտություններ ձեռք բերելուն և կնպաստեն տարբեր առօրյա հմտությունների զարգացմանը իրենց բնական միջավայրերում։
Դիտարկվեցին նպատակահեն պարապմունքների ու գործողությունների մշակման սկզբունքներ՝ համապատասխանեցնելով դրանք երեխայի կարիքներին և մեծացնելով նրա մասնակցայնությունը տարբեր առօրյա գործողություններում, ինչպես նաև խթանելու նոր հմտություններ սովորելու նրա պատրաստակամությունը, խրախուսելու արդիական մոտեցումներ ու համապատասխան հաջորդական քայլաշար մշակելու ռազմավարություններ։
Վեբինարի խոսնակները մասնակիցներին փոխանցեցին այնպիսի գործիքներ ու հմտություններ, որոնք կօգնեն բազմակի խանգարումներ ունեցող սովորողներին հասնելու սահմանված նպատակներին։
Հիշեցնենք, որ վեբինարների այս շարքը միտված է տարբեր երկրների մասնագետների միջև լավագույն փորձի փոխանակմանը։
16.03.2026

