ԻՐԱԶԵԿ ԾՆՈՂՆԵՐԸ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ ԵՆ ՈՒԺԵՂ ԵՎ ԱՋԱԿՑՈՂ ՀԱՄԱՅՆՔ
2026թ․ ապրիլի 28-ին իրականացվեց «ԾՆՈՂԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ՝ ՀԱՄԱՌՈՏ» թեմայով առցանց դասընթաց ծնողների համար։
Դասընթացավարն էր ՀՄԿ բովանդակային մշակումների բաժնի մասնագետ Մարիաննա Հարությունյանը։
Բանախոսը ներկայացրեց ծնողավարման տարբեր ոճերը և դրանց ազդեցությունը երեխայի անձի ձևավորման, նրա հոգեկան գործընթացների զարգացման վրա։ Շեշտադրվեց երեխայի ուժեղ կողմերը բացահայտելու, այդ ուժեղ կողմերի վրա կենտրոնանալով՝ նրա զարգացումը կառավարելու հնարավորությունը։ Դիտարկվեցին արդյունավետ հաղորդակցման միջոցներն ու եղանակները, երեխայի մոտիվացիան անընդհատ կենսունակ պահելու անհրաժեշտությունն ու ձևերը, ծնողի ինքնախնամքի կարևորությունը երեխայի զարգացման գործընթացքում, աջակցության ցանցերի ու համակարգերի ստեղծումը, ինչպես նաև երեխաների իրավական պաշտպանությանն ու անվտանգությանն առնչվող հարցեր։
Սեմինարի հիմնական շեշտադրումներն ուղղված էին`
- ✦ երեխայի զարգացման և կրթական գործընթացի վերաբերյալ մեթոդական աջակցության տրամադրմանը,
- ✦ մասնագիտական դիտարկումների և գործնական մոտեցումների փոխանակմանը,
- ✦ ծնող-մասնագետ համագործակցության արդյունավետության բարձրացմանը,
- ✦ ինչպես նաև առկա հարցերի շուրջ մասնագիտական պարզաբանումներին:
Հանդիպման մասնակիցները բարձրաձայնեցին իրենց հուզող խնդիրների մասին՝ ստանալով համապատասխան մեթոդական խորհուրդներ և ուղղորդումներ։
Հետևեք մեր էջին՝ «Երեխայի արդյունավետ կրթության և սոցիալական ներառման երաշխիքներ» թեմայի շրջանակներում իրականացվող հաջորդ վեբինարի մասին տեղեկանալու համար։
30.04.2026


