ՍԻՐԵԼԻ ԾՆՈՂՆԵՐ
Մտածում եք՝ ինչպե՞ս կազմակերպել երեխայի առօրյան արձակուրդների ընթացքում։
Ամառային ազատ ժամանակը կարելի է վերածել խաղալու, ստեղծագործելու, միասին հետաքրքիր ժամանակ անցկացնելու, ինչպես նաև նոր գիտելիքներ ձեռք բերելու հնարավորության։
Անցեք այս հղումով` https://hmk.am/blog-hy/
և կտեսնեք՝ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կայքի «Բլոգ» բաժնում զետեղված ՀՄԿ մասնագետների կողմից մշակված զարգացնող ուսումնաճանաչողական և ժամանցային նյութերն ու խաղերը, որոնք ձեր երեխաների առօրյան կդարձնեն աշխույժ, բովանդակալից ու հետաքրքիր։
«ՊԱՊՆ ՈՒ ՇԱՂԳԱՄԸ» ԽԱՂ
Հեղինակ՝ Լյուդմիլա Գարեգինյան
ՀՄԿ մանկավարժահոգեբանական աջակցության բաժնի հատուկ մանկավարժ
Խաղի հղում՝ https://learningapps.org/display?v=pnu4a9hca25
Խաղն ստեղծված է համանուն ժողովրդական հեքիաթի հիման վրա և նախատեսված է տարրական դասարանների սովորողների համար։
Խաղի նպատակն է՝
- ✦ Զարգացնել երեխաների լսելու, կարդալու և հիշողության հմտությունները՝ միաժամանակ հիշեցնելով հեքիաթի բովանդակությունն ու հիմնական գաղափարը։
- ✦ Խթանել համագործակցության և միասնական ուժի արժեքների ըմբռնումը՝ դարձնելով ուսուցումն ավելի դինամիկ և մոտիվացնող:
Խաղը սովորեցնում է նաև արդյունավետորեն օգտագործել էկրանային ժամանակը։
Խաղի ընթացքում երեխաները նախ աուդիո տարբերակով լսում կամ ընթերցում են «Պապն ու շաղգամը» հեքիաթը, այնուհետև անցնում ինտերակտիվ խաղին, որը ներառում է տարբեր առաջադրանքներ՝ բազմատեսակ հարցեր, գործողությունների հաջորդականության վերականգնում և այլն։ Ընդ որում, խաղը կարելի է խաղալ և մենակ, և ընկերների հետ։
Այս խաղի միջոցով երեխաները ոչ միայն ամրապնդում են հեքիաթի բովանդակության իմացությունը, այլև ակտիվորեն հաղորդակցվում՝ զարգացնելով լեզվական, տրամաբանական, ինչպես նաև հաղորդակցման հմտություններ։ Խաղը նպաստում է նաև երեխաների ուշադրության, վերլուծական մտածողության և խմբային աշխատանքի կարողությունների զարգացմանը։
Լյուդմիլայի բլոգում առկա են նաև բազմաթիվ այլ խաղեր, հետաքրքիր տեղեկություններ և նյութեր, որոնք կներկայացնենք հաջորդիվ։
Բլոգի հղումը՝
https://hmk.am/blog-lyudmila-gareginyan-hy/
24.07.2026

