2026թ․ հոկտեմբերի 20-ին տեղի է ունեցել հանդիպում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի ներկայացուցիչների մասնակցությամբ։
ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության հանրակրթական և արտադպրոցական ծրագրերի մշակման և իրականացման բաժնի գլխավոր մասնագետ Աննա Խուդոյանի և ՀՄԿ գնահատման բաժնի պետ Լիանա Մարգարյանի հետ քննարկվել են հատուկ դպրոցների վերակազմակերպման, ռեսուրս կենտրոնների զարգացման, սովորողների կրթության շարունակականության ապահովման և անհրաժեշտ մանկավարժահոգեբանական ծառայությունների տրամադրման վերաբերյալ հարցեր։
Կարևորվել է ՀՄԿ-ի և իրավասու մարմինների համագործակցությունը՝ ներառական կրթության զարգացման, հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության իրավունքի լիարժեք իրացման և հանրակրթական համակարգում նրանց ներառման համար անհրաժեշտ պայմանների ապահովման ուղղությամբ։
Լուսանկարները՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան — Human Rights Defender of Armenia պաշտոնական ֆեյսբուքյան էջից
23.10.2026

