Հայաստանի հանրային ռադիոյի «Դպրություն» հաղորդաշարի նոյեմբերի 3-ի թողարկման հյուրը Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Լիլիթ Մնացականյանն էր։
Հաղորդման ընթացքում անդրադարձ կատարվեց ապահով և անվտանգ կրթական միջավայրի ձևավորմանն ուղղված մի շարք առանցքային հարցերի, մասնավորապես՝
- ✦ ի՞նչ նպատակ ունեն հանրակրթական դպրոցներում ձևավորված Սովորողների պաշտպանության (ՍՊ) թիմերը,
- ✦ ինչպե՞ս են դրանք աշխատում գործնականում,
- ✦ արդյո՞ք դպրոցները պատրաստ են նոր մարտահրավերներին,
- ✦ ինչպե՞ս կանխարգելել բուլինգը դպրոցում։
Զրույցի ընթացքում ներկայացվեցին ապահով և անվտանգ կրթական միջավայրի ձևավորման ուղղությամբ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից իրականացվող աշխատանքները, կարևորվեց Սովորողների պաշտպանության թիմերի կայացման, մեթոդական առաջնորդության և վերահսկողության գործում ՀՄԿ-ի առանցքային և համակարգող դերը, ՍՊ թիմերի գործառույթներին ու ձևավորման մեխանիզմներին, բուլինգի դեպքերի մասին հաղորդման և ուղղորդման ընթացակարգերին, ինչպես նաև թիմերի կազմի, գործունեության սկզբունքների ու ձևերի վերաբերյալ իրազեկման անհրաժեշտությունը։
ՀՄԿ տնօրենն անդրադարձավ նաև բուլինգի դեպքերի բացահայտմանն ու կանխարգելմանը, դպրոցի բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացմանն ուղղված գործողություններին՝ ընդգծելով, որ դրանց արդյունավետությունը պայմանավորված է տարբեր կառույցների փոխհամաձայնեցված և համակարգված աշխատանքով։ Առանձնահատուկ շեշտադրվեց բռնության և բուլինգի դեպքերի արձանագրման, ինչպես նաև դրանց հաջորդող աշխատանքների ուղղորդման հարցում համակարգային մոտեցման անհրաժեշտությունը։
Զրույցի ամբողջական տարբերակը հասանելի է հետևյալ հղումով ↓

