Մեկնարկել է «Հանրակրթական դպրոցների ուսուցիչների և ուսուցչի օգնականների դասավանդման հմտությունների զարգացման ապահովում» ծրագրի 5-րդ շրջափուլը
2021թ․ սեպտեմբերին մեկնարկել է «Հանրակրթական դպրոցների ուսուցիչների և ուսուցչի օգնականների դասավանդման հմտությունների զարգացման ապահովում» ծրագրի 5-րդ շրջափուլը։
2021 թվականից համընդհանուր ներառական կրթության ներդրման արդյունքում ծրագիրն իրականացվում է նաև Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում։
Այս փուլում ծրագրին ընգրկվել են 53 մենթոր և ուղղորդվել թվով 53 դպրոց, որոնցից 25-ը՝ Երևանում, 3-ը՝ Արագածոտնի, 7-ը՝ Շիրակի, 7-ը՝ Կոտայքի, 11-ը՝ Գեղարքունիքի մարզերում։
Մենթորներն իրականացնում են մոտ 50 ժամյա վերապատրաստում, որին մասնակցում են թվով 1171 ուսուցիչ և ուսուցչի օգնական, անց են կացնում դասալսումներ, ուսուցիչների հետ համատեղ իրականացնում են դասի պլանավորում, իսկ թվով 884 ուսուցիչ ստանում է շարունակական մենթորական աջակցություն, որն աստիճաբար նվազում է: