Եռօրյա վերապատրաստման դասընթաց Նոյեմբերյանի ՏՄԱԿ-ի մասնագետների համար
2021թ․ նոյեմբերի 17-19-ը Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի վերապատրաստումների և մեթոդական աջակցության բաժնի մասնագետներ Ռ.Մուրադյանի և Լ. Հակոբյանի կողմից Նոյեմբերյանի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մասնագետների համար իրականացվեց «Մանկավարժահոգեբանական աջակցության տրամադրումը մտավոր (ճանաչողական) գործընթացների խանգարումներ ունեցող երեխաներին» թեմայով եռօրյա վերապատրաստման դասընթաց։
Վերապատրաստումն ընթացավ խմբային քննարկումների, համագործակցային աշխատանքների և խաղ-վարժությունների միջոցով։ Այն նպատակ ուներ աջակցության ծառայություններ տրամադրող մասնագետներին վերազինելու նորանոր մեթոդներով և տեխնոլոգիաներով։
Notifications