«Սպիտակ ձեռնափայտ տեսողության խանգարում ունեցող մարդկանց համար» թեմայով գործնական աշխատանք
Սույն թվականի փետրվարի 18-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տեղի ունեցավ գործնական աշխատանք «Սպիտակ ձեռնափայտ տեսողության խանգարում ունեցող մարդկանց համար» թեմայով, որը վարում էր ՀՄԿ հատուկ մանկավարժ Նարինե Հոլիկյանը:
Գործնական աշխատանքի ընթացքում խոսվեց տեսողության խանգարում ունեցող անձանց կյանքում սպիտակ փայտիկի նշանակության, կառուցվածքի, որպես տարածական կողմնորոշման միջոց` գործածության ձևերի և հնարների մասին:
Քննարկումն անցավ համագործակցային մթնոլորտում: Գործնական վարժությունների միջոցով կիրառվեցին սպիտակ փայտիկի գործածման բազմաթիվ հնարներ: Հնչեցված բազմաթիվ հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ: