Ուրախ ենք տեղեկացնել, որ անգլիական հեղինակավոր EENET – Enabling Education Network https://www.eenet.org.uk/ տեղեկատվական ցանցի կողմից հրատարակվող «ԱԿՆԱՐԿ ԽԹԱՆՈՂ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 10» (Enabling Education Review Issue 10 – 2021: Home learning) հոդվածների ժողովածուն ընդգրկում է նաև ՀՄԿ տնօրեն Արաքսիա Սվաջյանի կողմից ներկայացված հոդվածը։
2021թ-ի ժողովածուն նվիրված է հեռավար կրթության ժամանակ ներառական կրթության առջև ծառացած խնդիրներին։ Դրանում ներկայացված են 15 հոդվածներ տարբեր երկրներից։
Հայաստանի կողմից ներկայացված հոդվածում 2020թ-ին ՀՄԿ կողմից իրականացված հետազոտության արդյունքներն են՝ հեռավար կրթության ժամանակ Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման դժվարությունների վերաբերյալ։
Հոդվածին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով՝