Վերապատրաստող-մենթոր` Գոռ Մսրիկյան
ՃՇՀԱՀ հիմնադրամի Մանուկ Աբեղյանի անվան ավագ դպրոց
Վերապատրաստման դասընթացներին հաճախ հաջորդում են զույգերով կամ խմբային աշխատանքները։ Դրանց շնորհիվ ուսուցիչները քննարկում են կարևոր թեմաներ, խնդիրներ, որից հետո ներկայացնում են իրենց խմբի կամ զույգի կատարած աշխատանքը։ Գործնական աշխատանքների այս ձևաչափը նպաստում է, որպեսզի գործընթացի մեջ ներգրավվեն վերապատրաստման բոլոր մասնակիցները։
Բացի այդ, նման աշխատանքները նպաստում են նոր թեմայի ամրապնդմանը, կարծիքների փոխանակմանը, արդյունավետ և կառուցողական քննարկումներին։ Խմբային/զույգերով աշխատանքների միջոցով նոր նյութն ամրապնդելու մոտեցումը արժանացել է ուսուցիչների հավանությանը և նրանց զգալի մասն արդեն կիրառում է այս ձևաչափը դասերի ընթացքում։
Արդյունքները գոհացուցիչ են․ աշակերտների արձագանքներից պարզ է դառնում, որ իրենք ևս դրական վերաբերմունք ունեն և արդյունավետ ու հետաքրքիր են համարում նման աշխատանքները, պատրաստում են պաստառներ, սահիկաշարեր, պահպանում են կանոններն ու ընթացակարգերը։