2022թ․ ապրիլի 12-13-ը Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի վերապատրաստումների և մեթոդական աջակցության բաժնի մասնագետ, սուրդոմանկավարժ Շ․ Դումիկյանն իրականացրեց «Լսողության ընկալման զարգացմանն ուղղված արդյունավետ ռազմավարությունների ուսուցման գործընթացները» թեմայով վերապատրաստման դասընթաց՝ ուղղված Լոռու մարզի ՏՄԱԿ-ների մասնագետների աշխատանքային կարողությունների զարգացմանն ու հզորացմանը։
Դասընթացի նպատակը մասնակիցներին լսողության խանգարումներ ունեցող երեխաների լսողության ընկալման զարգացման աշխատանքի կազմակերպման ձևերի և բովանդակության, տարբեր ռազմավարությունների ներկայացումն էր՝ երեխաների ուսուցման գործընթացի արդյունավետության բարձրացման համար:
Վերապատրաստման ընթացքում մասնագետները հնարավորություն ունեցան ուսումնասիրելու/բացահայտելու՝
- ✦ լսողության դերը և նշանակությունը մարդու կյանքում,
- ✦ լսողության խանգարման ազդեցությունը երեխաների ընդհանուր զարգացման վրա,
- ✦ լսողության խանգարումներ ունեցող երեխաների դասարանում ներառվելու արդյունավետ ռազմավարությունները,
- ✦ անհատական պարապմունքների ընթացքում լսողական ընկալման զարգացման հիմնական ձևերը,
ինչպես նաև՝ առարկայական դասերի և արտադասարանական ժամերի ընթացքում լսողության ընկալման զարգացմանն ուղղված այլընտրանքային աշխատանքների կազմակերպման համար հմտություններ ձևավորելու: