Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և EduArmenia-ի միջև համագործակցությունը սկիզբ է առել ու արդյունավետ շարունակվում է մինչ օրս:
Արդյունքները դրա վառ վկայությունն են:
Քառօրյա աշխատաժողովի ընթացքում կազմակերպվեց EduArmenia2022 Համահայկական գիտակրթական աշխատաժողովի «Ներառական կրթություն» բլոկը, որը բարձր մակարդակով իրականացվեց Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի ու Հայկական պետական մանկավարժական համալսարանի ջանքերով: Աշխատաժողովի բացման հանդիսավոր արարողության ընթացքում պաշտոնապես հուշագիր կնքվեց ՀՄԿ-ի և EduArmenia-ի միջև:
Վստահաբար, այս համագործակցությունը ներառականությանն առնչվող դժվարությունները հաղթահարելու երկար ճանապարհի սկիզբն է, որն այս երկու կառույցները միասին են անցնելու` մեկտեղելով ջանքերն ու ռեսուրսները, ի նպաստ առավել զարգացած, ներառական և կայուն կրթական համակարգի կայացմանը։
Սկզբնաղբյուր` EduArmenia ֆեյսբուքյան պաշտոնական էջ