2021թ․ մարտի 9-11-ը Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) համագործակցությամբ «Մանկավարժների Մասնագիտական Կարողությունների Զարգացման» իննամսյա ծրագրի շրջանակներում Հանրապետական թիվ 2 հատուկ կրթահամալիրի մասնագետների համար իրականացվեց «Մանկավարժահոգեբանական աջակցության տրամադրումը մտավոր (ճանաչողական) գործընթացների խանգարում ունեցող երեխաներին» թեմայով վերապատրաստման դասընթաց:
Դասընթացը վարեցին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի վերապատրաստումների և մեթոդական աջակցության բաժնի մասնագետներ Լ․Զաքարյանը և Ա.Ներսիսյանը։
Դասընթացի նպատակն էր մասնակիցներին ներկայացնել ճանաչողական գործընթացների զարգացման տարիքային առանձնահատկությունները, հետազոտման մեխանիզմները, ինչպես նաև մի շարք մեթոդներ և հնարներ, որոնք արդյունավետ է կիրառել ճանաչողական գործընթացների խանգարումներ ունեցող երեխաների հետ իրականացվող աշխատանքների ընթացքում:
Վերապատրաստման դասընթացի ժամանակ կազմակերպվել և իրականացվել են խմբային ակտիվ աշխատանքներ, որոնք հնարավորություն են տվել մասնակիցներին գործնականում կիրառել որոշ վարժություններ:
Վերապատրասման դասընթացները կրելու են շարունակական բնույթ: