ԲԼՈԳ | ԱՐՄԻՆԵ ԱՎԱԳՅԱՆ | Գործնականում կիրառվող խաղային փաթեթ

ՓՈՔՐԻԿ ՀԵՏԱԽՈՒՅԶԸ

Նպատակ

  1. Զարգացնել ուշադրությունը՝ սովորելով տարբերակել ճիշտը սխալից։
  2. Զարգացնել կարդալու և ընկալելու կարողությունները՝ վերլուծելով պնդումների և պատկերների համապատասխանությունը։
  3. Ուժեղացնել տրամաբանական մտածողությունը պատճառահետևանքային կապերի միջոցով։
  4. Նպաստել գույների իմացությանը և դրանց` ըստ իմաստի կիրառմանը (կանաչ՝ ճիշտ, կարմիր՝ սխալ)։
  5. Տարիքային խումբ — 5-8 տարեկան

    (Հարմար է ինչպես նախադպրոցական, այնպես էլ կրտսեր դպրոցական տարիքի սովորողների համար):

    • 5-6 տարեկանների դեպքում կարող է անցկացվել ծնողի կամ դաստիարակի օգնությամբ՝ բանավոր հնչեցմամբ։
    • 7-8 տարեկանները կարող են խաղալ ինքնուրույն՝ զարգացնելով նաև ընթերցանության հմտությունը։

ՀՈՒՅԶԵՐԻ ԳՈՒՆԱՊՆԱԿ

ՄԱՍ 2

Նպատակ — զարգացնել հույզերի ճանաչումը, տարբերակումը, որի արդյունքում երեխան կսովորի կառավարել իր սեփական հույզերը։ Ներկայացված նյութերով աշխատելու շնորհիվ երեխայի մոտ կձևավորվի նաև շատ կարևոր սոցիալական հմտություն՝ ապրումակցումը։

Տարիքային խումբ — 7-10 տարեկան

Ընթացք — Յուրաքանչյուր նկարում ներկայացված է համապատասխան առաջադրանքը։

ՀՈՒՅԶԵՐԻ ԳՈՒՆԱՊՆԱԿ

ՄԱՍ 1

Նպատակ — զարգացնել հույզերի ճանաչումը, տարբերակումը, որի արդյունքում երեխան կսովորի կառավարել իր սեփական հույզերը։ Ներկայացված նյութերով աշխատելու շնորհիվ երեխայի մոտ կձևավորվի նաև շատ կարևոր սոցիալական հմտություն՝ ապրումակցումը։

Տարիքային խումբ — 5-10 տարեկան

Ընթացք — Յուրաքանչյուր նկարում ներկայացված է համապատասխան առաջադրանքը

ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ՏԱՐԱ

Նպատակ — զարգացնել երեխայի մանր մոտորիկան, ուշադրությունը, հարստացնել բառապաշարը

Տարիքային խումբ — կրտսեր դպրոցական

Անհրաժեշտ նյութեր — գունավոր մատիտներ, գրիչ

Ընթացք — Անվանել և ներքևի հատվածում գրել տարայում գտնվող առարկաների անվանումները, այնուհետև գունավորել դրանք։

ԻՐԱԿԱՆ «ԵՍ», ԻԴԵԱԼԱԿԱՆ «ԵՍ»

Նպատակ — համարժեք ինքնագնահատականի ձևավորում

Տարիքային խումբ — կրտսեր դպրոցականներ և դեռահասներ

Անհրաժեշտ նյութեր — մատիտներ

Ընթացք — Խնդրել երեխային, որ նկարի երկու նկար: Առաջին նկարում նա պետք է պատկերի իրեն այնպիսին, ինչպիսին կա իրականում, երկրորդում՝ այպիսին, ինչպիսին կցանկանար, որ լիներ:

ԻՆՉՊԻՍԻ՞Ն ԵՄ ԵՍ

Նպատակ — զարգացնել երեխայի ինքնաճանաչողությունը

Տարիքային խումբ — կրտսեր դպրոցականներ, դեռահասներ

Անհրաժեշտ նյութեր — գունավոր մատիտներ

Ընթացք — առաջարկել երեխային ներկել ﬕայն այն պատկերները, որոնք բնութագրում են իրեն

ԻՄ ԴՂՅԱԿԸ

Նպատակ — անձնային որակների ճանաչում, համարժեք ինքնագնահատականի ձևավորում

Տարիքային խումբ — կրտսեր դպրոցականներ և դեռահասներ

Անհրաժեշտ նյութեր — գրիչ կամ մատիտ

Ընթացք — Խնդրել երեխային, որ առաջին սյունակում ներկայացնի իր ուժեղ կողմերը՝ ի՞նչն է սիրում, գնահատում և կարևորում իր մեջ: Այնուհետև առաջարկել նրան ներկայացնել այն կարողություններն ու հմտությունները, որոնք կարողանում է կատարել մյուսներից ավելի լավ, իսկ երրորդ սյունակում՝ այն բոլոր նպատակները, որոնք պլանավորում է իրականացնել որոշակի ժամկետում:

ՄԻ ԱՆԳԱՄ

Նպատակ — զարգացնել երեխաների հուզական ինտելեկտը, երևակայությունը, համագործակցությունը հասակակիցների հետ

Տարիքային խումբ — 6-10 տարեկան

Մասնակիցների քանակ — 2-8 երեխա

Անհրաժեշտ նյութեր — հույզերը պատկերող քարտեր

Ընթացք — Քարտերը սեղանին դնել շրջված վիճակում այնպես, որ երեխաները չկարողանան տեսնել, թե ինչ պատկեր են վերցնում։ Առաջին մասնակիցը վերցնում է քարտը և սկսում պատմել մի պատմություն, որտեղ գլխավոր հերոսը ապրում է այն հույզը, որը պատկերված է քարտում։ Օրինակ՝ «Մի անգամ Արամը ․․․ »։ Հաջորդ մասնակիցը վերցնում է մյուս քարտը և պատմությունը շարունակում այնպես, որ հերոսի ապրումներն արտահայտեն իր վերցրած քարտում պատկերված հույզը։ Յուրաքանչյուր մասնակից շարունակում է պատմությունը նույն սկզբունքով, իր խոսքը սկսելով․ «Իսկ հետո Արամը․․․» բառերով։ Կարևոր է ցույց տալ մի հույզի փոխակերպումը մյուսով։ Կարևոր է նաև մտքի ընդհանրությունը պահպանելը․ յուրաքանչյուրի պատմությունը պետք է տրամաբանորեն կապված լինի մյուսի հետ ու շարունակի նախորդ մասնակցի միտքը։

Skip to content