«Ավելի շատ իմացություն ավելի արդյունավետ կանխարգելման համար» խորագրով գիտաժողով
Թմրամիջոցների դեմ պայքարի միջազգային օրվան ընդառաջ, «Մենք թմրանյութերի դեմ» հասարակական կազմակերպության կողմից իրականացվեց «Ավելի շատ իմացություն ավելի արդյունավետ կանխարգելման համար» խորագրով գիտաժողով, որի նպատակն էր համախմբել ոլորտում գործունեություն ծավալող մասնագետներին և կազմակերպություններին` վերհանելու, քննարկելու և համատեղ լուծումներ փնտրելու ՀՀ-ում թմրամիջոցների օգտագործումն արդյունավետ կանխարգելելու և իրազեկման թիրախային ծրագրեր մշակելու համար:
Գիտաժողովին իր զեկույցով հանդես եկավ ՀՄԿ գնահատման բաժնի հոգեբան Նինա Մովսիսյանը։ Զեկուցման թեման էր՝ «Թմրանյութային կախվածություն. Արդյունավետ կանխարգելում․ «առողջ ապրելակերպ» դասընթացը որպես կանխարգելման միջոց»: