Ազա Մանուկյան
Հոգեբան | Մանկավարժահոգեբանական աջակցության բաժին
Ազան սովորել է Մ. Նալբանդյանի անվան Շիրակի պետական համալսարանի «Մանկավարժություն և հոգեբանություն» ֆակուլտետում՝ ստացել է մանկավարժ-հոգեբանի որակավորում: Ավելի քան 8 տարի Ազան աշխատում է որպես հոգեբան դպրոցում, այնուհետև ՀՄԿ-ում և հոգեբանական աջակցության ծառայություններ է մատուցում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին` խթանելով երեխայի բնականոն զարգացումը:
Ազայի բլոգում կարող եք գտնել հետաքրքիր տեղեկություններ, նյութեր և խաղեր, որոնք կարող են օգտակար լինել ձեզ համար: