«Մանկավարժների մասնագիտական կարողությունների զարգացման» ծրագիր

Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) համագործակցությամբ 2020թ. դեկտեմբերից մեկնարկել է «Մանկավարժների Մասնագիտական Կարողությունների Զարգացման» իննամսյա ծրագիրը։

Ծրագրի նպատակն է վերապատրաստումների և շարունակական աջակցության միջոցով զարգացնել Հանրապետական թիվ 2 հատուկ կրթահամալիրի մանկավարժների և մանկավարժահոգեբանական ծառայության աջակցող թիմի մասնագետների մասնագիտական կարողությունները։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 10 դասընթացներ, որոնք հիմնականում ուղղված կլինեն մանկավարժների դասավանդման կարողությունների զարգացմանը, կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վերհանմանն ու դրա հիման վրա երեխայի հետ աշխատանքների պլանավորմանը, արդյունավետ մանկավարժահոգեբանական աջակցության իրականացմանը, երեխաների սոցիալ-կենցաղային կարողությունների զարգացմանը և այլ հիմնահարցերի վերհանմանը:

Վերապատրաստման դասընթացներին զուգահեռ նախատեսվում է իրականացնել նաև շարունակական աջակցություն, ինչը հնարավորություն կտա մանկավարժներին դեպքերի քննարկումների, մասնագիտական սուպերվիզիաների միջոցով գործնական մակարդակում ամրապնդել ձեռքբերված գիտելիքները։