«Երաժշտական և արվեստի դպրոցներում ներառականության ապահովմանն ուղղված դասընթացներ» ծրագրի մեկնարկ
Երևանի արվեստի և երաժշտական դպրոցներում մեկնարկել է «Երաժշտական և արվեստի դպրոցներում ներառականության ապահովմանն ուղղված դասընթացներ» ծրագիրը։
Ծրագիրն իրականացվում է «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնի» կողմից ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի հետ համատեղ։ Դասընթացներին մասնակցում են շուրջ 500 մանկավարժ 26 դպրոցից։
Ծրագրի նպատակն է՝ ստեղծել մի միջավայր, որտեղ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները կիրացնեն գեղարվեստական կրթություն ստանալու իրենց իրավունքը։
Ոլորտի տասը լավագույն մասնագետների աջակցությամբ մանկավարժները ձեռք կբերեն անհրաժեշտ գիտելիքներ՝ ԿԱՊԿ ունեցող երեխաներին դասավանդելու համար։
Ինչպես նշեց ՀՄԿ տնօրենի տեղակալ Հ․Ադամյանը՝ համընդհանուր ներառականության ներդրումն ու զարգացումը պետության որդեգրած քաղաքականությունն է, որից անմասն չի կարող մնալ նաև մշակույթը։
Սկզբնաղբյուր՝ Առաջինի լրատվական ալիքի յութուբյան պաշտոնական էջ