Սույն թվականի սեպտեմբերի 2-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում-խորհրդակցություն, որին մասնակցեցին ՀՀ տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների տնօրենները և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման գործընթացի հիմնախնդիրները և կրթության մեջ համընդհանուր ներառման քաղաքականությանը վերաբերվող մի շարք հարցեր: Մասնակիցների կողմից կարևորվեց ՀՄԿ-ի կողմից իրականացվող մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների մշտադիտարկման գործընթացը, որի արդյունքները ներկայացվեցին և քննարկվեցին հանդիպման ընթացքում: