«Հաշմանդամության նոր հեռանկարներ» թեմայով վարպետաց դաս
Սեպտեմբերի 2-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տեղի ունեցավ «Հաշմանդամության նոր հեռանկարներ» թեմայով վարպետաց դաս։
Վարպետաց դասը վարեցին Հորդանանից ժամանած մասնագետներ՝ Ջեք Սարգիս Կարապետյանը և Նուռ Ալթաջին։
Դոկտոր Ջեք Սարգիս Կարապետյանը Հորդանանի «Ջեք Սարգսյան» կենտրոնի գործադիր տնօրենն է, ունի նյարդաբանական խանգարումների դոկտորի և վարքային թերապիստի կոչում, ինչպես նաև երաժշտական թերապիայի և արտ-թերապիայի բարձրագույն մասնագիտական դիպլոմներ։
Նուռ Ալթաջին դիպլոմավորված երաժշտաթերապիստ, արտ-թերապիստ և վարքային թերապիստ է, ինչպես նաև գնահատման մասնագետ:
Վարպետաց դասի ընթացքում տեսական և գործնական վարժությունների միջոցով ներկայացվեցին մոտեցումներ՝ աուտիզմ, ՈւԱԳՀ, ուսումնառության դժվարություններ ունեցող երեխաների հետ աշխատանքի վերաբերյալ։