«Կիրառական վարքային վերլուծության տեսական և գործնական հիմունքները» թեմայով երկօրյա վերապատրաստման դասընթացներ
2021թ․ հունվար ամսից Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի վերապատրաստումների և մեթոդական աջակցության բաժնի մասնագետ Հ. Դիլանյանի կողմից Երևանի, Շիրակի, Լոռու, Սյունիքի և Արագածոտնի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններում իրականացվել են «Կիրառական վարքային վերլուծության տեսական և գործնական հիմունքները» թեմայով երկօրյա վերապատրաստման դասընթացներ։
Դասընթացի նպատակն էր ներկայացնել վարքի հետ աշխատանքի վարքային վերլուծության հիմնական տեսական և գործնական սկզբունքները, վարքի օբյեկտիվ դիտարկման և չափելիության գործնական աշխատանքի սկզբունքները, գործառույթները, աուտիստիկ սպեկտորի խանգարում ունեցող մարդկանց ախտորոշման չափորոշիչները, խնդրահարույց վարքաձևերի հետ աշխատանքի հիմնական ուղղությունները։
Վերապատրաստման դասընթացները հագեցած էին գործնական աշխատանքներով և իրականացվել են խմբային ակտիվ քննարկումներով։