2021թ․ հունվարի 25-26-ը Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) համագործակցությամբ «Մանկավարժների Մասնագիտական Կարողությունների Զարգացման» իննամսյա ծրագրի շրջանակներում Հանրապետական թիվ 2 հատուկ կրթահամալիրի մանկավարժների և մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություն տրամադրող մասնագետների համար իրականացվեց վերապատրաստման դասընթաց «Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրումը դպրոցական մակարդակում» թեմայով:
Դասընթացը վարեցին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի վերապատրաստումների և մեթոդական աջակցության բաժնի մասնագետներ Գ.Հարությունյանը և Գ.Երանոսյանը:
Վերապատրաստման ընթացքում մասնակիցները ծանոթացան ՀՀ-ում գործող կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման եռաստիճան համակարգին, դպրոցական մակարդակում կրթության կազամակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգին, գնահատման ընթացակարգերին և գործիքներին:
Վերապատրաստման դասընթացները կրելու են շարունակական բնույթ: